1813–1814 թվականներին (որպես գեներալ Պյոտր Բագրատիոնի համհարզ) մասնակցել է Ֆրանսիայի (1806-1807), Շվեդիայի (1808-1809) և Թուրքիայի (1809-1812) դեմ պատերազմներին։ 1812 թվականի պատերազմի սկզբին եղել է գումարտակի հրամանատար, ապա որպես պարտիզանական ջոկատի հրամանատար հաջողությամբ գործել է նապոլեոնյան բանակի թիկունքում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813–1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1826-1827 թվականներին ծառայել է Կովկասում (1826 թվականի սեպտեմբերին՝ Լոռի-Փամբակում և Շիրակում պարսկական բանակի դեմ գործող ռուսական զորքերի հրամանատար)։ Մասնակցել է 1830-1831 թվականների լեհական ապստամբության ճնշմանը։ Գրել է ռազմապատմական աշխատություններ («1812 թվականի պատերազմական գործողությունների օրագիր», «Պարտիզանական գործողության տեսության փորձ», 1821)։ Դավիդովը առաջինն է հերքել Նապոլեոնի պարտությունը ռուսական սառնամանիքներով պատճառաբանելու մեկնակերպը, թողել է Ա․ Վ․ Սուվորովի, Մ․ Ի․ Կուտուզովի, Պ․ Ի․ Բագրատիոնի և ուրիշների ցայտուն բնութագրեր։ Դավիդովը այսպես կոչված՝ «հուսարական քնարերգության» հիմնադիրն է («Հուսարական խնջույք», «Բորոդինոյի դաշտը» և այլն), գրել է նաև հակացարական բանաստեղծություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։